top of page

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 18-րդ միջազգային համաժողով

ակնաբուժություն, նեոնատոլոգիա, ընդհանուր մանկաբուժություն (ներառյալ ներզատաբանություն եւ սրտաբանություն)

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

Ս.թ. սեպտեմբերի 23-ին «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը կհայտարարեն 18-րդ միջազգային համաժողովի մեկնարկը, որը կազմակերպել են ՀՀ առողջապահության նախարարության, Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի եւ ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ գործակցությամբ:

Համավարակով պայմանավորված՝ միջազգային համաժողովը կանցկացվի առցանց, ինչը նոր հնարավորություն կտա՝ առավել ընդլայնելու նախորդ տարիների մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը՝ ընդգրկելով նոր երկրներ: Առցանց հարթակի շնորհիվ համաժողովին ներկայացված նյութերը հետագայում եւս հասանելի կլինեն մասնագիտական շրջանակի համար:

Սեպտեմբերի 23-ից դեկտեմբերի 23-ը կանցկացվի համաժողովի՝ ակնաբուժությանը նվիրված մասը: Առաջին օրը տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագծի եւ գործընկերների կազմակերպած վիտրեոռետինալ փորձագիտական խորհրդաժողովը: Այս՝  փորձագիտական խորհրդաժողովի ձեւաչափով արդեն երկրորդ տարին անցկացվող միջոցառմանը համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետները հայ գործընկերների հետ կներկայացնեն ցանցաթաղանթի հիվանդությունների բուժման արդի մոտեցումները եւ կքննարկեն ոլորտի խնդիրները:

Համաժողովի յուրաքանչյուր օր նվիրված կլինի մեկ ուղղության՝ գլաուկոմա (սեպտեմբերի 24), նեյրո-օրբիտալ ակնաբուժություն եւ օկուլոպլաստիկա (սեպտեմբերի 25), եղջերաթաղանթի հիվանդություններ (սեպտեմբերի 26), ռեֆրակցիոն վիրաբուժություն (դեկտեմբերի 21), մանկական ակնաբուժություն (դեկտեմբերի 22) եւ ցանցաթաղանթի հիվանդություններ (դեկտեմբերի 23): Համաժողովին ելույթներով հանդես կգան վերոհիշյալ ոլորտների մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության եւ այլ երկրների համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:

Առցանց համաժողովին ելույթներից բացի կկազմակերպվեն նաեւ նեղ մասնագիտական քննարկումներ, որոնք կվարեն հայ եւ արտասահմանցի գործընկերները:

Համաժողովի երկրորդ մասը՝ նվիրված նեոնատոլոգիային եւ մանկաբուժությանը, կկազմակերպվի 2021թ. սկզբին:

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page