top of page
ՀԱՆ-ի գործունեությունը ներկայացվել է Ամերիկյան ակնաբուժական ակադեմիայի 2013 թ. տարեկան հանդիպման ժամանակ

Ամերիկյան ակնաբուժական ակադեմիայի (American Academy of Ophthalmology) տարեկան հանդիպուները ԱՄՆ-ի և միջազգային մասնագետների համար համաշխարհային մակարդակով ամենահեղինակավոր իրադրաձություններից է, որի ընթացքում մասնակիցները միմյանց ներկայացնում են ակնաբուժության գրեթե բոլոր ուղղությունների նոր զարգացումները: Այս տարի հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ Նյու-Օռլեան քաղաքում, նոյեմբերի 16-ից 19-ը:

 

Հանդիպմանը մասնակցելու էր մեկնել նաև ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող, ակնային վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը: 

 

Բժիշկ Հովսեփյանի առաջին մասնակցությունը Ակադեմիայի հավաքին՝  2012 թ.,  հնարավոր դարձավ ՀԱՆ-ի և Rotary Club International կազմակերպության շնորհիվ: Այն ժամանակ բժիշկ Հովսեփյանը միջազգային հանդիսատեսին ներկայացրեց ՀԱՆ-ի գործունեությունը՝ խոսեց «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին: Նրա ելույթից հետո եղան բազմաթիվ հարցեր ակնային զննումների մեթոդների, բնակավայրերի ընտրության, սարքավորումների, ինչպես նաև ԱՇՀ-ում իրականացվող վիրահատությունների արդյունավետության, դժվարությունների և հետվիրահատական ակնային խնամքի վերաբերյալ: Տեսնելով թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ Ակադեմիայի պաշտոնյաները առաջարկեցին այն կրկնակի անգամ ներկայացնել 2013 թ. հանդիպման ժամանակ: 

 

Այս անգամ բժիշկ Հովսեփյանը ներկայացրեց  ԱՇՀ աշխատանքները մասնագիտական պաստառի միջոցով, որը պատկերեց ԱՇՀ-ում իրականացված տարբեր ակնային հիվանդությունների բուժման մեթոդները և վիճակագրությունը:  

 

Միջոցառման ժամանակ Ասատուր Հովսեփյանին միացավ նաև ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը: Նրանք միասին պատասխանեցին բոլոր հետաքրքրված մասնագետների հարցերին: Պաստառը գրավել էր մեծ խմբով մասնագետների և լրագրողների:  Հարցերը վերաբերում էին ԱՇՀ աշխատանքների առաձնահատկություններին, հետազոտված հիվանդների միջին քանակին, իրականացվող վիրահատությունների տեսակներին, ԱՇՀ պահպանման ծախսերին, և այլն: 

 

«Լույս հայի աչքերին» ծրագրի միջոցով 2003-2013 թթ. ժամանակահատվածում Հայաստանի մարզերում ԱՇՀ ներգրավմամբ բնակչությանը բուժօգնություն տրամադրելու ընթացքում գրանցվել են հետևյալ արդյունքները.

 

  • ՀԱՆ-ի բժշկական խմբերը հետազոտվել են ՀՀ բնակչության ավելի քան 10-ը տոկոսին. 333,446 բնակիչների, այդ թվում  136,860 երեխաների:

  • 36,651 մարդ անցել է կրկնակի մանրամասն հետազոտություն ԱՇՀ-ում

  • 17,030 մարդ ԱՇՀ-ում ստացել է վիրատություն և/կամ լազերային բուժում  

  • Դուրս է գրվել 59,588 ակնոց

 

ԱՇՀ-ն շարունակում է մնալ նորարարական մեթոդով աշխատող շարժական բժշկական հաստատություն, որն անգնահատելի դեր ունի ՀՀ բնակչությանը որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու գործում: ԱՇՀ-ն կարող է իրական մոդել դառնալ այլ երկրներում կիրառություն ստանալու համար:

 

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page