1/9

Կարողությունների զարգացում

ՀԱՆ-ը և նրա գործընկերները նպատակ ունեն Հայաստանն ակնաբուժության առաջատար կենտրոն դարձնել ողջ տարածաշրջանում: Կարողությունների զարգացման անկյունաքարերն են գիտելիքների փոխանցումը և ծառայությունների համակարգային հիմնումը:

Կարողությունների զարգացմանն է միտված Մալայանի անվան ակնաբուժական և Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոններում հինգ մասնագիտացված կլինիկաների ստեղծումը և վերազինումը: Դրանք են` վիտրեո-ռետինալ, գլաուկոմայի, եղջերաթաղանթի և ուվեիտի, նյարդա-ակնաբուժության և օրբիտալ
վիրահատությունների,  և ցածր տեսողության կլինիկաները:

ՀԱՆ-ի կրթական փոխանակման ծրագրի շնորհիվ ԱՄՆ-ի ակնաբուժական լավագույն կլինիկաներում
վերապատրաստում է անցել հայաստանցի ինը ակնաբույժ, ովքեր այժմ ղեկավարում են վերոհիշյալ մասնագիտական բաժանմունքները և ստացված փորձն ու գիտելիքները հաղորդում իրենց գործընկերներին և ուսանողներին:

2010 թ. ՀԱՆ-ն իրականացնում է «Անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) ակնային զննումների և բուժման ազգային ծրագիրը», որը 2012 թ. իր շարունակությունը ստացավ ՀԱՆ-ն ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» եռամյա ծրագրի շրջանակներում: ՀԱՆ-ը կստեղծի մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, որի տեսլականն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխագելել ԱՌ հիվանդության հետևանքով մանկական կուրությունը:
 

Շարունակվում է նաև ՀԱՆ-ի կողմից համակարգվող հեռաբժշկության ծրագիրը: Այս նախաձեռնութան շնորհիվ հայ և ամերիկացի մասնագետները մշտական կապի մեջ են և խորհրդակցում են Հայաստանում հանդիպող ԱՌ բոլոր դեպքերի շուրջ:



Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird