top of page

Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն

Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը ստեղծվել է 2014թ.՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցությամբ: Կենտրոնի նպատակն է հիմնել եւ զարգացնել ակնաբուժական մասնագիտացված ներուժ՝ օժանդակելու Հայաստանում եւ տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը: Սա 2010թ.-ին ՀԱՆ-ի մեկնարկած «Հայաստանում ԱՌ ստուգման եւ բուժման ազգային ծրագրի» տրամաբանական շարունակունն էր: 

Արդյունքներ` սկսած 2010թ.-ից մինչև 2016թ.
•    4.442 թիրախային խմբի երեխա ենթարկվել է առաջնային եւ ընթացիկ ստուգումների
•    14.055 ստուգում է իրականացվել
•    130 երեխա ստացել է 177 լազերային բուժում/ ֆոտոկոագուլյացիա
•    70 երեխա ստացել է 97 ներակնային սրսկում
•    25 երեխա ենթարկվել է 29 վիտրեոռետինալ եւ հարակից վիրահատությունների
 

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

Ծրագրի շրջանակում հայ վիրաբույժները արդեն իսկ վերապատրաստում են անցել ԱՄՆ-ում, ինչպես նաև ապահովվել են անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումները և մասնագիտական համագործակցության զանազան գործիքները:

ԱՄՆ-ից անվանի ակնաբույժների շարունակական ներգրավումը ծրագրի աշխատանքներին կապահովի ամենաբարձր մակարդակի հետազոտություններ և բուժում: ԳԿ-ի նպատակն է հասնել ԱՌ բուժման և կանխարգելման այնպիսի մակարդակի, որպեսզի այն սահուն անցի արդեն տարածաշրջանային մակարդակի և օգնի կանխարգել մանկական կուրությունը հարևան և տարածաշրջանի երկրներում:


ՀԱՆ-ը կաշխատի զարգացնել և ձևավորել մասնագիտական կապեր տարածաշրջանում  երկողմամնի այցելությունների, կատարելագործամ դասընթացների, օնլայն տարբեր պլատֆորմների միջոցով:

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page