top of page

Տվյալների վերլուծություն և գիտահետազոտական աշխատանքներ

Հետազոտական և գիտագործնական աշխատանքները ՀԱՆ-ի գործունեությունում առաջնային տեղ են զբաղեցնում: Հայաստանի մարզերում 2003 թ. ի վեր իրականացրած աշխատանքների շնորհիվ ՀԱՆ-ը հավաքել է ՀԱՆ-ի երեք շրջայցերի ընթացքում ակնաբուժական զննում անցած շուրջ 160 հազար շահառուների տվյալները և ստեղծել է շտեմարան, որի վերլուծության հիման վրա ստացվել են Հայաստանում բնակչության ակնային առողջությունն ու ակնային հիվանդությունների տարածվածությունը բնութագրող, միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ հաշվարկված ցուցանիշներ` ինչպես երկրի, այնպես էլ նրա մարզերի կտրվածքով:



Հավաքված տվյալները հնարավորություն են ընձեռում բացահայտելու երկրում ու նրա մարզերում տեսողության խանգարումների հիմնական պատճառները և գնահատելու կուրության, թույլ տեսողության և այնպիսի ակնային հիվանդությունների տարածվածությունը, ինչպիսիք են կատարակտը, գլաուկոման, եղջերաթաղանթի և ակնահատակի հիվանդությունները:



Ակնային հիվանդությունների տարածվածության տվյալների հիման վրա ՀԱՆ-ը նաև մշակել ու ներդրել է 50-ից բարձր տարիքի բնակչության ակնային առողջության խոցելիության համաթիվը, որն ըստ էության, երկրի այդ տարիքի բնակչության կուրության վտանգի գնահատականն է: 

ՀԱՆ-ն իրականացրել է երկու այլ հետազոտություն ակնային ծառայությունից օգտվողների գոհունակությունը գնահատելու նպատակով: Ըստ այդ հետազոտության արդյունքների` ՀԱՆ-ի ծառայու-թյուններից օգտված հիվանդների 94%-ը դրանք գնահատել է լավ կամ գերազանց:



Այս բաղադրիչի ներքո, ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցությամբ, ՀԱՆ-ը հրատարակել է «2020-ին ԸՆԴԱՌԱՋ` ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով վերլուծական գրքույկը: Աշխատության մեջ զետեղված գիտահետազոտական տվյալները թույլ են տալիս գնահատել բնակչության ակնային առողջության վիճակը և ակնաբուժական ծառայությունների պահանջարկը երկրում` թե կենտրոնական և թե  մարզային մակարդակներում:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird

Ներբեռնել 12-րդ միջազգային ակնաբուժական համաժողովի մասնակիցների գիտական աբստրակտները   

bottom of page