top of page
Բարեգործություն VIP ամանորյա նվերների փոխարեն

ԻՆԵԿՈԲԱՆԿ-ն իր կորպորատիվ հաճախորդների ամանորյա նվերների գումարն ուղղում է բարեգործության: 

 

Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով ԻՆԵԿՈԲԱՆԿ-ն աջակցում է Հայաստանի վեց մարզերի  ակնային խնդիրներ ունեցող 400 բնակիչների: Բանկի կողմից տրամադրված 4,000,000 ՀՀ դրամի նվիրատվության շնորհիվ Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ձեռք կբերի արհեստական ոսպնյակներ, որոնք կտեղադրվեն կատարակտի վիրահատությունների ժամանակ:

 

Ոսպնյակները կօգտագործվեն սոցիալապես անապահով մարդկանց համար հետևյալ մարզերում.

 

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

Մարզ              

Արագածոտն       

Արարատ           

Վայոց Ձոր        

Գեղարքունիք     

Սյունիք             

Արմավիր           

Հիվանդներ             

50     

85         

30      

85   

50           

100          

ՀԱՆ-ը բոլոր այս մարդկանց անունից խորին շնորհակալություն է հայտնում ԻՆԵԿՈԲԱՆԿ-ին:

 

Բանկի նվիրատվությունը արժեքավոր նվեր է անապահով մարդկանց համար:  Ծրագրից արդեն իսկ օգտվել են Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակիչներ, ովքեր իրենց Ամանորը կդիմավորեն բուժված աչքերով: Նրանցից մի քանիսին ներկայացնում ենք ստորև:

Սարգիս Վարդանյան, 68 տ., Քուչակ

Արցախյան պատերազմի ազատամարտիկ է՝ երկրորդ կարգի հաշմանդամ: Զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Բուժվելուց հետո վերադառնալու է աշխատանքի:  

 

Փայլուն Բարսեղյան, 63 տ., Աշտարակ  

Փայլունը և իր ամուսինը միայնակ թոշակառուներ են: Երեխաները չեն շփվում նրանց հետ: Գոյատևում են պետական թոշակի շնորհիվ (երկուսով ստանում են 46 հազ. դրամ): Բուժումը ստանալուց հետո պատրաստվում է ացնել իր սիրելի զբաղմունքին՝ կար ու ձևին և խնամել ամուսնուն: 

 

Սիրանուշ Սնեցունց, 89 տ., Աբովյան 

Սիրանուշը իննը տարի բնակվում է Աբովյանի «Նարեկ» ծերանոցում, որտեղ հայտնվել է զրկվելով խնամակալներից. ամուսնը մահացել է, որդին՝ անհայտ կորել: Բուժվելուց հետո մտադիր է մասնակցել ծերանոցի թատերական խմբակին: 

 

Սմբատ Մարգարյան, 77 տ., Շենավան

Ավելի քան 45 տարի աշխատել է որպես տրակտորիստ: Ունի՝ 7 զավակ, 22 թոռ և 36 ծոռ: Բուժվելուց հետո օգնելու է իր բազմանդամ ընտանիքին վարել տան տնտեսությունը:

 

 

Վերջինե Հակոբյան, 77 տ., Աշտարակ

Ազատամարտիկի մայր է: Ունի երկու տղա և 12 թոռ: Տան տնտեսուհի է: Բուժվելուց հետո պատրաստվում է վերադառնալ իր սիրելի խոհանոցային գործերին և ավելի հաճախ տանից դուրս գալ:  

 

Արաքսյա Բաղդասարյան, 87 տ., Բյուրական

Արաքսյան ունի տասը թոռ և 18 ծոռ: Տեսողությունը խիստ անհրաժեշտ է տեղաշարժվելու համար: Բուժվելուց հետո մտադիր է վերադառնալ թոռների խնամքին:

 

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page