1/4

Հանրային կրթություն

Հանրային ուսուցման բաղադրիչի հիմնական նպատակներն են բնակչությանն իրազեկել տեսողության պահպանման և ակնային հիվանդությունների կանխարգելման միջոցների մասին, ինչպես նաև շեշտադրել ակնաբուժական ծառայություններից օգտվելու կարևորությունը:



Հանրային ուսուցումը միտված է տեղեկատվություն և գիտելիքներ տրամադրելու միջոցով բնակչության, մասնավորապես երեխաների շրջանում առողջ վարքագիծ ձևավորելուն:



Մեծահասակների ու երեխաների ակնային հիվանդությունների և աչքի խնամքի ու անվտանգության մասին հանրամատչելի տեղեկատվություն տարածելու նպատակով ՀԱՆ-ը տպագրել է 13 անուն տեղեկատու գրքույկ` 602 հազար օրինակով: ՀԱՆ-ի աշխատանքների ընթացքում դրանք տարածվում են Հայաստանի բոլոր մարզերում և շրջաններում: Հանրային իրազեկման աշխատանքները տարվում են նպատակային տարբեր խմբերում` կազմակերպելով աչքի խնամքի և անվտանգության քննարկումներ դպրոցականների, նրանց ծնողների, ուսուցիչների և դպրոցների բուժանձնակազմի համար:

Կրտսեր դպրոցի երեխաների համար թեմատիկ դասեր են անցկացվել մնջախաղի և տիկնիկային ներկայացումների ձևով:

Միջազգային և տեղական այլ ծրագրերի համագործակցությամբ ՀԱՆ-ը անցկացնում է հանդիպումներ նաև համայնքային ակտիվ խմբերի և բուժաշխատողների հետ, որոնք ստացած գիտելիքները փոխանցում են բնակչությանը` տեղեկատվությունը հասանելի դարձնելով առավել մեծ թվով մարդկանց:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird

Հանրակրթական նյութեր