top of page

Ռետինալ ֆոտոխցիկն այժմ նաև Գյումրիում

Մարտի 15-ին ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի (ԳԿ) ղեկավարությունը և մասնագետները կարևոր առաքելությամբ այցելեցին Գյումրի:



Գյումրի քաղաքի Ավստրական հիվանդանոցին անվճար հանձնվեց Clarity ապրանքանիշի ռետինալ ֆոտոխցիկ, որի միջոցով Գյումրի քաղաքում և Շիրակի մարզում այսուհետ հնարավոր կլինի անցկացնել վաղաժամ ծնված նորածին երեխաների ակնային զննումներ անհասության ռետիոնպաթիա (ԱՌ) հիվանդության դեմ:



ԳԿ շնորհիվ՝ Ավստրական հիվանդանոցի մանկական ակնաբույժ Լեռնուհի Միքայելյանը հատուկ վերապատրաստում է անցել Երևանում՝ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, որի ընթացքում սովորել է օգտվել ռետինալ ֆոտոխցիկից և հետազոտել նորածին երեխաներին:

Լ. Միքայելյանը լինելու է Շիրակի մարզում այս յուրահատուկ ուղղությամբ աշխատող առաջին մասնագետը և մոտակա ժամանակներս անցնելու է լիարժեք աշխատանքի:



ԳԿ ԱՌ ծրագրի համակարգող, Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանը Գյումրիի գործընկերոջը հանձնեց նաև ԱՌ հիվանդությունը ներկայացնող հանրակրթական գրքույկներ ծնողների համար, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայք և լրացուցիչ գործիքներ:



Այցին մասնակցեց նաև ՀՀ գլխավոր ռեանիմատոլոգ և անեստեզիոլոգ Հրանտ Կալենտերյանը, ում գլխավորությամբ  տեղի ունեցավ համատեղ հանդիպում  Շիրակի մարզի ակնաբույժների և նորածինների վերակենդանացան բաժանմունքների բուժանձկազմերի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց անհասության ռետինոպաթիա հիվանդության կանխարգեման և բուժման շուրջ ներկայումս կիրառվող մեթոդները:

Ռետինալ ֆոտոխցիկի նվիրաբերումը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ և «ԳԵԲԱՈՒԵՐ» շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ:



Գյումրիի Ավստրիական հիվանդանոցին հանձնվեց նաև բրիտականան «Բրնս Կոմիտեի» հանգանակությամբ ձեռք բերված պուլս-օքսիմետր:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page