top of page
Առաջադեմ տեխնոլոգիաները շարունակում են զարգացնել ակնաբուժությունը Հայաստանում:

Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի աչքի կենտրոնի տնօրեն բժշիկ Թոմաս Լին Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար բժիշկ Արմեն Վարդանյանի հետ միասին հաջողությամբ փորձարկեցին վիրահատությունների առցանց մոնիթորինգի նորարարական մեթոդ:

 

Բժիշկ Լին վիրահատական էնդոսկոպին միացված հատուկ սարքի միջոցով կարողացավ Լոս Անջելեսից առցանց հետևել Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում իրականացվող վիրահատությանը և քննարկել այն իր գործընկերոջ հետ: Սա կարող է նախադեպ դառնալ Հայաստանում հեռաբժշկության լայնածավալ ծրագրի զարգացման համար:

 

Այս ամենը հնարավոր է դարձել ՀԱՆ-ին տրամադրված նվիրատվությունների շնորհիվ, որոնց Դուք նույնպես կարող եք մասնակից լինել:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page