Արմեն Ղազարյան, 47տ.
Ութ տարեկանում Արմենը սկսեց կորցնել տեսողությունը: Բժիշկներն ախտորոշեցին ցանցաթաղանթի պիգմենտային դիստրոֆիա, որի դեպքում տեսադաշտը «թունելային» է դառնում, և հիվանդն իր շուրջը չի տեսնում:
Ակնային խնդիրներն անտեսած՝ Արմենը տարիներ շարունակ զբաղվում էր կինեզոթերապիայով, հետաքրքրվում նաև էկոտուրիզմով և օրգանական գյուղատնտեսությամբ: Սակայն վերջին ամիսներին առանց այդ էլ նեղ տեսողությունն առավել լուրջ վտանգի էր ենթարկվել. զարգանում էր կենտրոնական կատարակտ, ինչը կկուրացներ նրան:
«Տարիներ առաջ մայրիկիս վիրահատել եք Աչքի շարժական հիվանդանոցում, այսօր ես եմ այստեղ վիրահատվել: Բժիշկը գոհ է ընթացքից, ես էլ համոզված եմ, որ ամեն բան հրաշալի է լինելու: Ինձ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր օգնության ձեռք են մեկնում: Երախտապարտ եմ այս աջակցության համար»:
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում