top of page

Հիմնական նվաճումները

  • Կազմակերպվել է 40 բժշկական առաքելություն ԱՄՆ-ից Հայաստան.
  • 60 ակնաբույժներ ԱՄՆ-ից և այլ երկրներից իրենց միջոցներով այցելել են Հայաստան` իրենց փորձը փոխանցելու Հայաստանի ակնաբույժներին և բուժելու հիվանդներին:
  • Տրամադրվել են ավելի քան 19 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ակնաբուժական սարքավորում և բուժպարագաներ ամերիկյան դեղագործական ու բժշկական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների և անհատների կողմից:
  • Մշակվել են արևմտյան ակնաբուժության չափանիշներին համապատասխանող հետդիպլոմային ուսումնական ծրագրեր և մեթոդներ: Ինչպես նաև հեղինակվել և տպագրվել են «Աչքի հիվանդություններ» (2005 թ.) և «Ակնաբուժության ընտրանի» (2007 թ.) ուսումնական ձեռնարկներն առաջնային օղակի բուժաշխատողների և ակնաբույժների համար:
  • Մշակվել և 1998 թ. փետրվարին ՀՀ կառավարությանն է ներկայացվել Աչքի բանկի վերաբերյալ օրենսդրություն:
  • Ֆինանսավորվել է 9 հայ ակնաբույժի մասնագիտական վերապատրաստումը, ինչպես նաև` 3 դիտորդական առաքելություն ԱՄՆ-ում:
  • Ֆինանսավորվել և Երևանում անցկացվել է 11 միջազգային ակնաբուժական համաժողով:
  • Ֆինանսավորվել է վիրահատական հատուկ միջամտություն պահանջող 15 հիվանդի բուժումն ԱՄՆ-ում:
  • Սարքավորումներով ապահովվել և համալրվել է հինգ մասնագիտացված բաժանմունք `

- վիտրեո-ռետինալ, 1998 թ.
 

- գլաուկոմայի, 2000 թ.
 

- եղջրաթաղանթի և ուվեիտի, 2001 թ.
 

- նյարդա-ակնաբուժության և օրբիտալ վիրահատությունների, 2004 թ.
 

- ցածր տեսողություն, 2006 թ.
 

  • 2002 թ. ամերիկյան հանգանակությունների շնորհիվ ստեղծվել և Հայաստան է բերվել Աչքի շարժական հիվանդանոցը
  • (այսուհետ` ԱՇՀ), որն անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցելու նպատակով շրջում է Հայաստանի մարզերում:
  • 2003 թ. հունիսին Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել է բնակչության ակնային զննումների, խորացված հետազոտությունների և բուժօգնության «Լույս հայի աչքերին» համապարփակ ծրագիրը: 
  • 2005 թ. Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել է հանրային ուսուցման և իրազեկման ծրագիրը: Տպագրվել և տարածվել է 13 անուն (602 հազ. օրինակ) տեղեկատու գրքույկ աչքի խնամքի, անվտանգության և երեխաների ու մեծահասակների ակնային հիվանդությունների վերաբերյալ:
  • 2006 թ. մայիսին, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ, հիմնադրվել և սարքավորումներով ապահովվել է Ուսուցման և ախտորոշման կենտրոնը:
  • 2007 թ. «Փֆայզեր» ընկերության նվիրատվության շնորհիվ Հայաստան է ներմուծվել վիրահատական հմտությունների զարգացման լաբորատորիան (Wet Lab), որը ծառայում է ակնաբույժների և ուսանողների վիրահատական հմտությունների կատարելագործմանը:
  • 2010 թ. ՀԱՆ-ի անմիջական մասնակցությամբ Հայաստանում ներդրվել է «Անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) ակնային զննումների և բուժման ազգային ծրագիրը»:
  • 2011 թ. ՀԱՆ-ը երկարատև համագործակցություն սկսեց Orange Հիմնադրամի հետ՝ շարունակելով իր «Լույս հայի աչքերին ծրագիրը»:
  • 2012 թ. «Անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) ակնային զննումների և բուժման ազգային ծրագիրը»  իր շարունակությունը ստացավ ՀԱՆ-ն ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» եռամյա ծրագրի շրջանակներում: ՀԱՆ-ը կստեղծի մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, որի տեսլականն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել  Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխագելել ԱՌ հիվանդության հետևանքով մանկական կուրությունը:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page