ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

​All Rights Reserved  © The Armenian EyeCare Project 

Eng
Главная
Все о Проекте
Публикации
Контакты
Հայ
Publications
Patient Stories
Contact
Eng
Մարդիկ ում օգնել ենք
Հրատարակություններ
Մարդիկ ում օգնել ենք
Հրատարակություններ
Գլխավոր
ՀԱՆ-ի մասին
Հրատարակություններ
Մարդիկ ում օգնել ենք
Հետադարձ կապ
Рус
Eng

1/5

Բժշկական վերապատրաստում

ՀԱՆ-ի կողմից մատուցվող բժշկական ուսուցումը և վերապատրաստումը հնարավորություն է տալիս Հայաստանի առաջնային, երկրորդային և երրորդային մակարդակների բուժաշխատողներին զարգացնելու ակնաբուժության մասին գիտելիքներն ու հմտությունները, ինչը կապահովի բարձրորակ ակնային ծառայությունների մատուցումը բնակչությանը Հայաստանի ամբողջ տարածքում: ՀԱՆ-ը բազմաթիվ մասնագիտական դասընթացներ է կազմակերպել Հայաստանի մարզային ակնաբույժների ու
ընտանեկան բժիշկների համար: Այդ գործում նրա հիմնական գործընկերներն են ԱՄՆ ՄԶԳ «Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիրը» (PHCR) և «Կրթությամբ զարգացման ակադեմիան» (AED):

​

Առ այսօր ՀԱՆ-ը Հայաստանի մարզերում և Երևանում վերապատրաստել է ավելի քան 2000 մասնագետի: Դասընթացների ժամանակ կիրառվում են ՀԱՆ-ի հեղինակած «Աչքի հիվանդություններ» և «Ակնաբուժության ընտրանի» ուսումնական ձեռնարկները, որոնք Հայաստանի անկախությունից ի վեր հրատարակված առաջին հայերեն ակնաբուժության դասագրքերն են:



 

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

Տեսական դասընթացներից զատ, Հայաստանի մարզերի ակնաբույժներն ու ընտանեկան բժիշկները հնարավորություն ունեն նաև ծանոթանալու ժամանակակից ակնաբուժական սարքավորումներին և զարգացնելու իրենց կիրառական հմտությունները: Նրանք մասնակցում են իրենց բնակավայրերում ՀԱՆ-ի բժշկական խմբերի կողմից իրականացվող ակնային զննումներին, ինչպես նաև ՀԱՆ-ի աչքի շարժական հիվանդանոցում կատարվող վիրահատություններին ու լազերային բուժումներին:


Կրթական նպատակով 2006 թ., ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, ՀԱՆ-ը Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացել է նորագույն սարքավորումներով հագեցած Ուսուցման և ախտորոշման կենտրոնը, որտեղ բժիշկները և ուսանողները ծանոթանում են ակնաբուժության ոլորտի վերջին զարգացումներին և նվաճումներին: Այստեղ գործում է բարերար Հայկ Բաբիկյանի անվան
գրադարանը` ակնաբուժության վերաբերյալ գրականության ամենահարուստ հավաքածուներից մեկը Հայաստանում:

​

Նույն թվականին, «Փֆայզեր» ընկերության նվիրատվության շնորհիվ, ուսումնական կենտրոնը համալրել է վիրահատական հմտությունների զարգացման լաբորատորիան (Wet lab):

ԱՆՁՆԱԿԱԶՄ
ՄԿԿ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ
ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird