




Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն
Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը ստեղծվել է 2014թ.՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցությամբ: Կենտրոնի նպատակն է հիմնել եւ զարգացնել ակնաբուժական մասնագիտացված ներուժ՝ օժանդակելու Հայաստանում եւ տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը: Սա 2010թ.-ին ՀԱՆ-ի մեկնարկած «Հայաստանում ԱՌ ստուգման եւ բուժման ազգային ծրագրի» տրամաբանական շարունակունն էր:
Արդյունքներ` սկսած 2010թ.-ից մինչև 2016թ.
• 4.442 թիրախային խմբի երեխա ենթարկվել է առաջնային եւ ընթացիկ ստուգումների
• 14.055 ստուգում է իրականացվել
• 130 երեխա ստացել է 177 լազերային բուժում/ ֆոտոկոագուլյացիա
• 70 երեխա ստացել է 97 ներակնային սրսկում
• 25 երեխա ենթարկվել է 29 վիտրեոռետինալ եւ հարակից վիրահատությունների

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում




















Ծրագրի շրջանակում հայ վիրաբույժները արդեն իսկ վերապատրաստում են անցել ԱՄՆ-ում, ինչպես նաև ապահովվել են անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումները և մասնագիտական համագործակցության զանազան գործիքները:
ԱՄՆ-ից անվանի ակնաբույժների շարունակական ներգրավումը ծրագրի աշխատանքներին կապահովի ամենաբարձր մակարդակի հետազոտություններ և բուժում: ԳԿ-ի նպատակն է հասնել ԱՌ բուժման և կանխարգելման այնպիսի մակարդակի, որպեսզի այն սահուն անցի արդեն տարածաշրջանային մակարդակի և օգնի կանխարգել մանկական կուրությունը հարևան և տարածաշրջանի երկրներում:
ՀԱՆ-ը կաշխատի զարգացնել և ձևավորել մասնագիտական կապեր տարածաշրջանում երկողմամնի այցելությունների, կատարելագործամ դասընթացների, օնլայն տարբեր պլատֆորմների միջոցով: