top of page

Բորիս Ասատրյան, 75 տ.

Բորիս Ասատրյանը ծնվել է Գորիսի շրջանի Մալանջյուղ գյուղում: Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը: Բանակում ծառայելուց հետո մեկնել է Բաքու, որտեղ սովորել և ավարտել է Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը: Եղել է ադրբեջանական կոմկուսի անդամ:  Իր վրա  զգացել է հայ-ադրբեջանական ազգամիջյան հարաբերությունների սրման ողջ ծանրությունը և ստիպված է եղել վերադառնալ  Հայաստան:Արմավիրի մարզի  Բաղրամյան գյուղում երկար տարիներ աշխատել է որպես դպրոցի տնօրեն: Այնուհետև որպես ուսուցիչ մի քանի տարի աշխատել է Երևանի մի շարք դպրոցներում:


Ընտանեկան անախորժությունների արդյունքում հայտնվել է փողոցում: Ներկայումս ապրում է Սովետաշենում, լքված հողամասում տեղակայված կիսաքանդ տնակում: Զբաղվում է այգեգործությամբ: Հաշվել է, որ տնկել է 1000 ծառ: Բացի այդ չի մոռանում զբաղվել հոգևոր աշխատանքերով: Թարգմանել է Էդուարդ Տոպոլի, և Պաուլո Կուելիոյի ստեղծագործություններից մի քանիսը, որոնցից երկուսն ընդունվել են տպագրության:


Անսովոր էր Բորիսի նման կրթված և բազմակողմանի զարգացած մարդու հանդիպել բարեգործական  ճաշարանում, ինչն ապացուցում է, որ կյանքը անողոք է լինում հատկապես այն մարդկաց նկատմամբ, ովքեր անպաշտպան են լինում անարդարություններից:


ՀԱՆ-ի բժիշկների այցելության վերաբերյալ Բորիսն ասաց, որ շատ ուրախ է նման նախաձեռնության համար և ավելացրեց,-«ՙՏեսողությունը  սրբություն է, և պետք է կարողանաս պահպանես դա: Այ, եթե տարին մեկ անգամ գաք ու ստուգեք  մեզ և նախորդ տարվա համեմատ արդյունքերն իմանաք դա մեծագույն հարգանք կլինի մեր նկատմամբ»:


Բորիսի համար ՀԱՆ-ն անվճար ակնոցներ դուրս գրեց: Դրանք ստանալուց հետո նա կկարողանա շարունակել իր սիրելի զբաղմունքը և թարգմանել նորանոր գրքեր:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page