top of page

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԻ ՀԵՏ

2010 թ. աշնանը Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) Հայաստանի մանուկներ հիմանդրամի հետ (Children of Armenia Fund/COAF) համատեղ ակնային զննումների և բուժման ծրագիր իրականացրեց  Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանում: Ծրագրի իրականացման գաղափարը պատկանում է երկու հիմնադրամների նախագահներին՝ Ռոջեր Օհանեսյանին և Գարո Արմենին:

Շնորհիվ այս համագործակցության ավելի քան 400 մարդ տեսողությունը ստուգելու հնարավորություն ստացավ: Նրանցից շուրջ 30-ը վիրահատվեց ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ): Բոլոր մատուցված ծառայությունները բացառապես անվճար էին:


ԱՇՀ-ում տեղի ունեցող վիրահատություններ ընթացքում հանդիպեցինք տարբեր հիվանդների, նրանցից ոմանք ցանկացան կիսվել իրենց մասին պատմություններով և ներկայիս նախաձեռնության շուրջ տպավորություններով:


Ռոբերտ Մելքումյան, 71 տ.


Ընտանիք չունի: 49 տարի աշխատել է Մյասնիկյանի տնտեսությունում: Տեսողություն կորցնելը համարում է դժբախտություն: Մինչև վիրահատվելը նույնիսկ կողքով անցնող մարդիկ երբ բարևում էին, չէր ճանաչում: Ստիպված էր տանը մնալ, նույնիսկ հարևանի տուն չէր կարողանում գնալ:  Տպավորված էր ՀԱՆ-ի բժիշկներով,-«Ինքան որ գիտելիքներ ունեք, տա Աստված, որ կրկնապատկվեն դրանք, որ իմ նման հիվանդներին բուժեք»: ՀԱՆ-ի բժիշկները հեռացրել էին նրա աջ աչքի կատարակտը:


Աղալակ Գինոսյան, 64 տ.


Բնակվում է Բաղրամյան շրջանի Բաբայան գյուղում: Քառասուն տարի աշխատում է տեղի բուժկետում: ՀԱՆ-ի մասին տեղեկացել էր COAF-ի միջոցով: «Մեծ հույս ունեմ, որ վիրահատությունից հետո տեսողությունս ամբողջությամբ կվերականգնեմ: Ինձ անհագստացնող մսամոլը արդեն ութը տարի խանգարում է տեսնելուն: Այս ընթացքում հնարավորություն չեմ ունեցել վիրահատվելու: Իսկ այժմ վերջապես կկարողանամ ձերբազատվել այս վիճակից: Գյուղում միակ բուժաշխատողն եմ և պետք է լավ տեսնեմ, որ մնացած մարդկաց էլ կարողանամ օգնել՚»


Ալբերտ Աթինյան, 75 տ.


12 տարի բնակվում է Բաղրամյանի շրջանի Արգինա գյուղում: Հայտնի է կակտուսների իր մեծ հավաքածուով՝ ավելի քան 230 տեսակ: Մոտ հինգ տարի տեսողության խնդիրներ ունի: «Ծաղիկները և գեղեցիկը գնահատող մարդը չի կարող առանց տեսողության ապրել: Դրա մեջ եմ տեսնում իր ամբողջ կյանքի իմաստը: Երբ ամռանը իմ կակտուսները ծաղկում են,  զգում եմ կարծես ոչ թե Մյասնիկյանում է գտնվում, այլ Մեքսիկայում, Արգենտինայում կամ այլ լատինամերիկյան երկրում՚,-պատմեց Ալբերտը: Արդեն երկրորդ անգամ է վիրահատվում ԱՇՀ-ում: ՀԱՆ-ի բժիշկներից անչափ գոհ է: Բացի այն որ երկու աչքերից էլ հեռացվել է կատարակտը, լուծվել են նաև նրա աչքերի ռեֆրակցիոն խնդիրները, այսինքնª ակնոց չի կրում առհասարակ: «Արդեն երկրորդ աչքս եմ վիրահատում և գիտեմ որ, ոչ թե լավ, այլ շատ լավ է լինելու: Իմ այս համոզմունքը պայմամավորված է այն վստահությամբ, որը ես զգում եմ ձեր բժիշկների նկատմամբ, ովքեր ոչ միայն բարձրակարգ մասնագետներ են, այլ նաև անչափ հոգատար մարդիկ»,-հավելեց Ալբերտը:


Ավելացնենք, որ COAF-ի ներկայացուցիչները մեզ հետ զրուցելիս շեշտեցին, որ միայն այն փաստը, որ ԱՇՀ-ն կայանել էր Մյասնիկյանում, շատ կարևոր էր առաջին հերթին հենց Մյասնիկյանի համար, որը որպես բնակավայր հայտվել էր ուշադրության կենտրոնում: Բացի այդ, նրանք գտնում են, որ նման ծրագրերի արդյունքում  էապես զարգանում են լիարժեք ակնաբուժական ծառայություններր մատուցելու գործում տեղի պոլիկլինիկայի կարողությունները:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page