top of page
Մարգարիտա Գրիգորյան, 24տ.

Մանուկ հասակից Մարգարիտան բարձր կարճատեսություն ուներ, ուսանողական տարիներին էլ տեսողության խնդիրն ավելի սրվեց: «Շատ եմ սիրում գրքեր կարդալ մշակույթի և զբոսաշրջության մասին, մագիստրոսական թեզս նվիրված էր Էջմիածին քաղաքում զբոսաշրջության զարգացմանը, սակայն ընթերցանությունից աչքերս շատ են հոգնում, գլխացավեր եմ ունենում, ինչի պատչառով ասպիրանտուրա չեմ դիմել», - պատմում է Մարգարիտան:

 

Մարգարիտան «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպության շահառու է, այստեղ է ապրում, ապագայի ծրագրեր մշակում, երազում է գործունյա եւ երջանիկ կյանքի ու իր տեսողության վերականգնման մասին:

Հայկական ակնաբուժության նախագծի և «Մեր տուն»-ի շարունակական համագործակցության շնորհիվ Աչքի շարժական հիվանդանոցն այս տարի ընդունեց Մարգարիտային: Երկու աչքում կատարված միջամտության շնորհիվ կասեցվեց շերտազատման վտանգը, այժմ նա հանգիստ ու ապահով է՝ կարող է շարունակել կրթությունը: Նա ուզում է բարելավել անգլերենի իմացությունը եւ հայկական մշակույթը ներկայացնել զբոսաշրջիկներին:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page