



Դավիթ Բադալյան, 8 ամսական
Բացի լազերային միջամտությունից անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդության զարգացումը և աչքերի ցանցաթաղանթի շերտազատումը հնարավոր է լինում նաև կանխել դեղորայքային բուժմամբ, ինչը տեղի է ունեցել փոքրի Դավիթի դեպքում: Այստեղ ամենակարևորը ժամանակին անցկացնել ակնային հետազոտությունը և ճիշտ գնահատել հնարավոր վտանգները:
Դավիթը ծնվել է հուլիսի 11-ին, խորը անհաս` 1,200 գրամ քաշով: Բուժումից հետո մայրիկը` Նոնան, ակնհայտ նկատում է, որ երեխան արդեն տեսնում և ֆիքսում է առարկաները: Բացի Դավիթից Նոնան ունի ևս երկու տղա: Նրանցից ավագը ծննդաբերության բարդությունների հետ կապված խնդիրներով է ծնվել և արդեն տասնմեկ տարեկան հասակում չի քայլում: Այդ իսկ պատճառով մայրը նախընտրել է հաջորդ երեխաներին ունենալ ոչ թե Վանաձորում, այլ միայն Երևանում:
«Շատ ուրախ եմ, որ Դավիթին ունենալիս ես գտնվում էի Երևանում և Ձեր բժիշկները մեր կողքին էին: Ես անմիջապես համաձայնվեցի Դավիթի բուժմանը քանի որ իմ ավագ որդուս հետ կապված ունեմ դառը փորձ: Չէի էլ կարող պատկերացնել, որ Դավիթի բուժումը կարելի էր այդպես օպերատիվ` մեկ օրվա մեջ կազմակերպել»,- ասաց Նոնան:
Դավիթի ապագայի հետ կապված հարցին Նոնան պատասխանեց, որ նրա միակ ցանկությունն է իր երեխային տեսնել առողջ, իսկ մնացածը` ձեռքբերովի է:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում