top of page

Առաջին օնլայն հեռուստակամուրջը  Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի և Հայաստանի նեոնատալ մասնագետների միջև

Մարտի 25-ին ԱՄՆ ՄԶԳ/ ՀԱՆ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագծի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առաջին օնլայն հեռուստակամուրջը  Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի և Հայաստանի նեոնատալ մասնագետների միջև:


Հայաստանը ներկայացնում էին ՀՀ գլխավոր անեստեզիոլոգ և ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորածինների վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սերինե Մելիքսեթյանը և նրանց գործընկերները:


Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցը ներկայացնում էին հիվանդանոցի Ռետինալ բաժանմունքի տնօրեն Թոմաս Լին, ինչպես նաև կլինիկական բուժքույրերի վերապատրաստման մասնագետներ Շերոն Ֆիչերան և Նենսի Մաքնեյլը, և հիվանդանոցի ծրագրերի պատասխանատու Կասանդրա Ֆինքը:


Սա առաջին քայլն էր Հայաստանի նեոնատալ մասնագետների համար օնլայն դասընթացներ կազմակերպելու գործում:


Առաջին հեռուստակամուրջի ժամանակ նախանշվեցին դասընթացների կազմակերպման հիմնական ուղղությունները և մեթոդները:


Արդեն իսկ պատրաստվել են վեց համապարփակ դասախոսություններ նեոնատալ բուժքույրերի համար, որոնք շուտով կօգտագործվեն օնլայն:


Դասընթացները կդառնան շարունակական՝ աջակցելով հայ նեոնատալ մասնագետներին  իրենց աշխատանքում և մանկական կուրության կանխարգելման գործում:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page