Բարեգործություն VIP ամանորյա նվերների փոխարեն
ԻՆԵԿՈԲԱՆԿ-ն իր կորպորատիվ հաճախորդների ամանորյա նվերների գումարն ուղղում է բարեգործության:
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով ԻՆԵԿՈԲԱՆԿ-ն աջակցում է Հայաստանի վեց մարզերի ակնային խնդիրներ ունեցող 400 բնակիչների: Բանկի կողմից տրամադրված 4,000,000 ՀՀ դրամի նվիրատվության շնորհիվ Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ձեռք կբերի արհեստական ոսպնյակներ, որոնք կտեղադրվեն կատարակտի վիրահատությունների ժամանակ:
Ոսպնյակները կօգտագործվեն սոցիալապես անապահով մարդկանց համար հետևյալ մարզերում.
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում
Մարզ
Արագածոտն
Արարատ
Վայոց Ձոր
Գեղարքունիք
Սյունիք
Արմավիր
Հիվանդներ
50
85
30
85
50
100
ՀԱՆ-ը բոլոր այս մարդկանց անունից խորին շնորհակալություն է հայտնում ԻՆԵԿՈԲԱՆԿ-ին:
Բանկի նվիրատվությունը արժեքավոր նվեր է անապահով մարդկանց համար: Ծրագրից արդեն իսկ օգտվել են Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակիչներ, ովքեր իրենց Ամանորը կդիմավորեն բուժված աչքերով: Նրանցից մի քանիսին ներկայացնում ենք ստորև:
Սարգիս Վարդանյան, 68 տ., Քուչակ
Արցախյան պատերազմի ազատամարտիկ է՝ երկրորդ կարգի հաշմանդամ: Զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Բուժվելուց հետո վերադառնալու է աշխատանքի:
Փայլուն Բարսեղյան, 63 տ., Աշտարակ
Փայլունը և իր ամուսինը միայնակ թոշակառուներ են: Երեխաները չեն շփվում նրանց հետ: Գոյատևում են պետական թոշակի շնորհիվ (երկուսով ստանում են 46 հազ. դրամ): Բուժումը ստանալուց հետո պատրաստվում է ացնել իր սիրելի զբաղմունքին՝ կար ու ձևին և խնամել ամուսնուն:
Սիրանուշ Սնեցունց, 89 տ., Աբովյան
Սիրանուշը իննը տարի բնակվում է Աբովյանի «Նարեկ» ծերանոցում, որտեղ հայտնվել է զրկվելով խնամակալներից. ամուսնը մահացել է, որդին՝ անհայտ կորել: Բուժվելուց հետո մտադիր է մասնակցել ծերանոցի թատերական խմբակին:
Սմբատ Մարգարյան, 77 տ., Շենավան
Ավելի քան 45 տարի աշխատել է որպես տրակտորիստ: Ունի՝ 7 զավակ, 22 թոռ և 36 ծոռ: Բուժվելուց հետո օգնելու է իր բազմանդամ ընտանիքին վարել տան տնտեսությունը:
Վերջինե Հակոբյան, 77 տ., Աշտարակ
Ազատամարտիկի մայր է: Ունի երկու տղա և 12 թոռ: Տան տնտեսուհի է: Բուժվելուց հետո պատրաստվում է վերադառնալ իր սիրելի խոհանոցային գործերին և ավելի հաճախ տանից դուրս գալ:
Արաքսյա Բաղդասարյան, 87 տ., Բյուրական
Արաքսյան ունի տասը թոռ և 18 ծոռ: Տեսողությունը խիստ անհրաժեշտ է տեղաշարժվելու համար: Բուժվելուց հետո մտադիր է վերադառնալ թոռների խնամքին: