top of page
13-րդ Միջազգային ակնաբուժական համաժողով

Պատիվ ունենք հրավիրելու Ձեզ մասնակցելու 13-րդ Միջազգային ակնաբուժական համաժողովին, որը կկայանա 2014 թ. սեպտեմբերի 22-23 Երևանում:

 

Խնդրում ենք գրանցվել օգտագործելով հետևյալ ձևը.

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

Միջազգային համաժողովին մասնակցելու են ակնաբուժության տարբեր ճյուղերի անվանի փորձագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից և ԱՊՀ երկրներից: Նրանք համաժովի մասնակիցնեին կներկայացնեն իրենց երկրներում ակնաբուժությանը վերաբերող վերջին զարգացումները և կփոխանցեն իրենց գիտելիքները և փորձը:

 

Համաժողովի առաջին օրը նվիրված է լինելու անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդությանը: Ինչպես նաև կայանալու է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» պաշտոնական բացումը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հանատեղ ծրագրի շրջանակներում:

 

Երկրորդ օրը կամփոփվեն  ՀԱՆ-ի կողմից իրականացվող բուժկրթական ծրագրերը, Աչքի շարժական հիվադանոցի և ՀԱՆ-ի աջակցությամբ բացված ակնաբուժական կլինիկաների աշխատանքները, ինչպես նաև ՀԱՆ-ի աջակցությամբ վերապատրաստում ստացած և ակնաբուժության ոլորտի այլ մասնագետների ձեռքբերումները:

 

Բացի ակնաբույժներից այս համաժողովը հետաքրքիր կլինի նաև ակնաբուժական հաստատությունների ղեկավարների, առողջապահական ռազմավարություն մշակող պաշտոնյաների, նորածնային խնամքի մասնագետների  և  բժշկական կրթության ոլորտի մասնագետների համար:

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page