1/5

Մասիս Աթաբեկյան, 45 տ

Մասիս և Լորետա Աթաբեկյանները դուստրերի՝ Դիանայի և Միլենայի հետ դժվարին կյանքով են ապրում: Ապրուստի ծանր պայմանները նրանց տարիներ առաջ ստիպեցին Գորիսի շրջանից տեղափոխվել Երևանի մատույցներումգտնվող Թաիրով գյուղ: Այժմ ընտանիքն ապրում է փոշոտ ճանապարհի եզրին լքված մետաղյա տնակում: «Մինչև այս ծմակը գալը ապրում էինք վարձով բնակարանում: Ամեն ամիս վճարում էինք 20,000 դրամ: Դրանից էժան տուն չկար»,-պատմեց Լորետան:

Մասիսը միակ աշխատողն է ընտանիքում: Զբաղվում է ծանր շինարարական աշխատանքներով:

Սակայն նրա վաստակածն այնքան չնչին էր, որ չէր հերքում միաժամանակ տան վարձը վճարելուն և գոյատևելուն:  Ուստի և տեղափոխվեցին անվճար, բայց առանց տարրական հարմարություններով իրենց ներկայիս  կացարանը:



Աթաբեկյանների պատմությունը սովորական աղքատ ընտանիքի պատմություն կմնար, եթե չլինեին այն ողբերգական իրադարձությունները, որոնք ուղղակի հետապնդում էին այս ընտանիքին:



2007 թ. նրանց ավագ դուստրը` Դիանան ծանր այրվածքներ ստացավ դպրոցում Ամանորյա հանդեսի ընթացքում անփույթ հրավառության պատճառով տեղի ունեցած միջադեպի ժամանակ: «Բոլորը սկսեցին սարսափից բղավել, երբ Դիանայի տոնական սպիտակ զգեստը կայծերից բռնկվեց և սկսեց վառվել… երեխաս ողջ-ողջ այրվում էր այդ կրակի մեջ».-ասաց  Լորետան,- «նրա զգեստը այրվեց, մաշկը՝ նույնպես: Ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրան»:



Ավելորդ կլիներ հիշատակել, որ Աթաբեկյանների սուղ միջոցները բավարար չէին երեխային բուժելու համար: Միջադեպը լուսաբանվեց ԶԼՄ-ներում և լայն արձագանք ստացավ Հայաստանում և Սփյուռքում: Բարեբախտաբարգտնվեցին մարդիկ, ովքեր օգնեցին վերականգնել Դիանայի առողջությունը: 



Աթաբեկյանների ընտանիքը ճակատագրի երկրորդ ծանր հարվածը ստացավ 2008 թ. ամռանը: Այս անգամ դժբախտ պատահարը տեղի ունեցավ հենց Մասիսի հետ: 10,000 վոլտ հզորությամբ էլեկտական հարվածը հեռագրասյան վրա աշխատող Մասիսին գետնին տապալեց: Վնասվածքներն ահավոր ծանր էին: Գլխին ստացված հարվածի պատճառով Մասիսը կորցրեց ձախ աչքի տեսողությունը: Շուտով նա հասկացավ, որ չի կարողանում աշխատել, քանի որ նրան չի հաջողվում իրերի վրա կենտրոնացնել հայացքն առհասարակ: Դստեր դժբախտությունից դեռ ուշքի չեկած ընտանիքը կանգնեց խորտակման եզրին: Բոլոր փխրուն ծրագրերը փլուզվեցին: Հույս չկար, որ որևէ կերպ հնարավոր կլինի Մասիսի աչքի վիրահատության համար միջոցներ հայթայթել և աշխատանքի վերադարձնել տան միակ հաց վաստակողին: 



Երբ թվում էր թե հույս ընդհանրապես չկա, կրկին օգնության ձեռք մեկնեցին բարերարները ԱՄՆ-ից: Բոստոնից Լաուրա Բիլազարյան-Փուրությանի խնդրանքով Հայակական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) համաձայնեց Մասիսի համար անճար վիրահատություն անցկացնել: Այն տեղի ունեցավ Ս. Մալայանի անվան ականբուժական կենտրոնում: ՀԱՆ ակնաբույժ Ասատուր Հովսեփյանը Մասիսի վիրահատությունն անցկացրեց հաջողությամբ՝ մինիմալ վիրահատական վնասվածքներով: Մասիսի աչքի կատարակտը հեռացվեց ամենաժամանակակից մեթոդներով:



Օրը հիշարժան էր, երբ Մասիսը հիվանդանոց եկավ աչքի վիրակապը հանելու: Լորետան և հինգ տարեկան Միլենան անչափ անհամբեր էին և ցանկանում էին շտապ իմանալ թե ինչպես է տեսնում Մասիսը վիրակապը հանելուց հետո: Մի պահ լռություն տիրեց, որն իրականում բացականչությունների և օրհնանքների տարափից առաջ կարճ դադարն էր միայն: «Կարծում էի, որ էլ երբեք չի տեսնի աչքս, բայց հիմա նախկինից ավելի լավ է տեսնում՚ ասաց Մասիսը: Տասը րոպե անց նա արդեն իր դստեր հետ խաղում էր Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բակում: ՙՇնորհակալություն այս ամենի հանար… ես գիտեի որ ինչ էլ լինի հաղթահարելու ենք»- ասաց Լորետան արցունքներն աչքերին:
Հայկական ակնաբուժության նախագիծը օգնել է Մասիսի նման հազարավոր մարդկանց: ՀԱՆ-ի անձնակազմին քաջ հայտնի է, որ չնայած, իրենց հիվանդների օրհնանքները հաճախ կրկնվում են, տեսողությունը վերականգնելու զգացողությունը միանգամայն եզակի է այդ մարդկանց համար:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird