top of page

Մանվելիկ Գրիգորյան, 6 տ.

Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Մավելիկին վաղուց արդեն հարազատի պես են ընդունում: Արդեն մոտ երեք տարի նա գալիս է Կենտրոն Կոտայքի մարզի Ակունք գյուղից: Երեխայի բուժմամբ արդեն զբաղվել է հինգ բժիշկ: Մանվելիկն ակնաբույժներին այցելում է այն օրվանից, երբ անփութության պատճառով ժավելի հեղուկով աչքերի այրվածք է ստացել:


Հոկտեմբերյան այդ օրը երբեք չի մոռանում Մավելիկի մայրը՝ Լիլիթը-,«Երեխաների հետ պատրաստվում էինք դուրս գալ, երբ նկատեցի, որ որդիս չկա: Քիչ անց լսեցի նրա գոռոցները լոգարանից: Երբ ներս մտա, նա ձեռքերով պինդ սեղմել էր աչքերն ու լաց էր լինում»: Մավելիկը վերցրել  էր բաղնիքում բաց խցանով դրված ժավելով շիշը, և կարծելով որ դա հյութ է, փորձել էր խմել և ամենը լցրել ձեռքերին ու աչքերին: «Երբ ահագին շատ ջուր լցրեցի, երեխաս վերջապես կարողացավ բացել կոպերը, և ես տեսա որ նրա աչքերն ամբողջությամբ սպիտակել են»,- պատմեց մեզ մայրը:


Սեփական անփությունը երկար տարիներ տանջել է ծնողին, ով փորձել էր իր մխիթարությունը  գտնել՝  ներդնելով երեխային բուժելու համար բոլոր հնարավոր ջանքերը: Ապրումներից Լիլիթը հիշում է միայն տանջանքն ու վախն իր երեխայի համար: Ծնողի մտավախությունները հատկապես սաստկացել էին, երբ բժիշկները նրան տեղեկացրել էին որ չեն կարողանում վերականգնել երեխայի աջ աչքը: 



Բարեբախտաբար տեսողությունը պահպանվել էր մյուս աչքում, չնայած որ այն նույնպես այրվածք էր ստացել:  Դժվար էր նաև Մանվելիկի համար: Բացի նրանից, որ երեխան ստիպված էր իրար հաջորդող վիրահատություներ և բուժումներ անցնել,  նա մեկուսացված և անվստահ էր զգում. բակի երեխաները նրան ծաղրում էին փակ աչքի պատճառով:


«Անհնար է ներկայացնել այն ապրումներն ու դժվարությունները, որ մենք ենք ունեցել: Նյութական դժվարություններն էլ մյուս կողմից ավելի անտանելի էին դարձնում ամեն ինչը:  Ամուսինս արտագնա աշխատանքների է և հազիվ է կարողանում մեզ օգնել: Ես ստանում եմ 20,000, իսկ երեխաս 11,000 դրամ պետական նպաստ: Եղել են պահեր, երբ չէի կարողանում պատկերացնել թե որտեղից միջոցներ հայթայթեմ երեխայիս բուժելու համար: Էլ չասեմ որ Մանվելիկից բացի երկու երեխա էլ ունենք ընտանիքում»-, ասաց Լիլիթը:


Այս վիճակը տևել է մոտ չորս տարիª մինչև վերջերս: Երկարատև բուժումներից և Ս.Մալայանի անվան կլինիկայի ակնաբույժների կողմից իրականացված մի շարք վիրահատույթյուններից հետո Մանվելիկի հետ գրեթե հրաշք տեղի ունեցավ: Երեխայի վնասված աչքը նորից սկսեց տեսնել:


Հայկական ակնաբուժության նախագիծն (ՀԱՆ) ունի իր ուրույն դերն այս ամենում: Մանվելիկն այժմ կրում է ՀԱՆ-ի կողմից տրամադրված կերամոպլաստե պրոթեզը: Ըստ Մանվելիկին բուժող բժիշկ Աննա Հովակիմյանիª,-«Գլխավոր հաջողությունը կլինիկայի բուժանձնակազմի համատեղ քրտնաջան աշխատանքն  երեխայի աչքը փրկելու և տեսողությունը վերականգնելու գործում: Հատկանշական է, որ Մանվելիկին բուժած բոլոր ակնաբույժերն անցել են ՀԱՆ-ի կողմից ֆինանսավորված վերապատրաստումն ԱՄՆ-ում: Պլաստիկ վիրաբույժ  Արմինե Ղարաքեշիշյանը վիրահատել է վնասված աչքի կոպը և բացել այն, ես տեղադրել եմ կերամոպրոթեզը, իսկ քանի որ Մանվելիկի մոտ նաև գլաուկոմայի վտանգներ ենք հայտանբերել, ապա մեր համապատասխան մասնագետը՝ Լիլիթ Ոսկանյանը նույնպես  ներգրավված է այս գործում: Սա մեծագույն ներդրում է ՀԱՆ-ի կողմից»: Ըստ Աննա Հովակիմյանի՝ ՀԱՆ-ի  ամերիկյան գործընկերներն ուղղակի կարող են հպարտանալ իրենցով, քանի որ այժմ հայ բժիշկներն ունակ են կիրառել իրենց տրամադրված գիտելիքները և առաջատար հմտությունները:


Մանկվելիկի ընտանիքը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Երեխան դեռ բուժման և լազերային միջամտության կարիք ունի: Սակայն այս ամենը չի կոտրում նրա ծնողի կամքը:  «Շնորհակալություն ձեզ այս ամենի համար՝ երեխայիս ապագայի համար»,- վերջում հավելեց Լիլիթը:

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page