Ռետինալ ֆոտոխցիկն այժմ նաև Գյումրիում
Մարտի 15-ին ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի (ԳԿ) ղեկավարությունը և մասնագետները կարևոր առաքելությամբ այցելեցին Գյումրի:
Գյումրի քաղաքի Ավստրական հիվանդանոցին անվճար հանձնվեց Clarity ապրանքանիշի ռետինալ ֆոտոխցիկ, որի միջոցով Գյումրի քաղաքում և Շիրակի մարզում այսուհետ հնարավոր կլինի անցկացնել վաղաժամ ծնված նորածին երեխաների ակնային զննումներ անհասության ռետիոնպաթիա (ԱՌ) հիվանդության դեմ:
ԳԿ շնորհիվ՝ Ավստրական հիվանդանոցի մանկական ակնաբույժ Լեռնուհի Միքայելյանը հատուկ վերապատրաստում է անցել Երևանում՝ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, որի ընթացքում սովորել է օգտվել ռետինալ ֆոտոխցիկից և հետազոտել նորածին երեխաներին:
Լ. Միքայելյանը լինելու է Շիրակի մարզում այս յուրահատուկ ուղղությամբ աշխատող առաջին մասնագետը և մոտակա ժամանակներս անցնելու է լիարժեք աշխատանքի:
ԳԿ ԱՌ ծրագրի համակարգող, Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանը Գյումրիի գործընկերոջը հանձնեց նաև ԱՌ հիվանդությունը ներկայացնող հանրակրթական գրքույկներ ծնողների համար, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայք և լրացուցիչ գործիքներ:
Այցին մասնակցեց նաև ՀՀ գլխավոր ռեանիմատոլոգ և անեստեզիոլոգ Հրանտ Կալենտերյանը, ում գլխավորությամբ տեղի ունեցավ համատեղ հանդիպում Շիրակի մարզի ակնաբույժների և նորածինների վերակենդանացան բաժանմունքների բուժանձկազմերի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց անհասության ռետինոպաթիա հիվանդության կանխարգեման և բուժման շուրջ ներկայումս կիրառվող մեթոդները:
Ռետինալ ֆոտոխցիկի նվիրաբերումը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ և «ԳԵԲԱՈՒԵՐ» շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ:
Գյումրիի Ավստրիական հիվանդանոցին հանձնվեց նաև բրիտականան «Բրնս Կոմիտեի» հանգանակությամբ ձեռք բերված պուլս-օքսիմետր:
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում