ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

​All Rights Reserved  © The Armenian EyeCare Project 

Eng
Главная
Все о Проекте
Публикации
Контакты
Հայ
Publications
Patient Stories
Contact
Eng
Մարդիկ ում օգնել ենք
Հրատարակություններ
Մարդիկ ում օգնել ենք
Հրատարակություններ
Գլխավոր
ՀԱՆ-ի մասին
Հրատարակություններ
Մարդիկ ում օգնել ենք
Հետադարձ կապ
Рус
Eng

1/5
­­­­­­­­­­­­Նորածինների վիրահատության նոր տեսակ Հայաստանում
Հատուկ բժշկական առաքելություն Հայաստան

Հայկական ակնաբուժության ծրագրի (ՀԱՆ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» (ՄԿԿԳԿ) ծրագիրը, որը պայքարում է մանկական կուրության դեմ կանխարգելելով անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդությունը, մոտենում է ծրագրի թերևս ամենամեծ մարտահրավեր պարունակող փուլին՝ ԱՌ վիրահատություններին, որոնք մինչև այսօր չեն իրականացվել Հայատանում և տարածաշրջանում: 

 

Ապրիլի 28-30-ը բժշկական հատուկ առաքելությամբ ՀԱՆ-ը Հայաստան հրավիրեց  բժիշկ Չեն Վոնգին  (Լոնդոն, Մեծ Բրիտանիա, Moorfields Eye Hospital and Royal Free London Hospital), ով մեծ պատրաստակամությամբ համաձայնեց իրականացնել այս յուրահատուկ վիրահատությունները և վերապատրաստել հայ մասնագետներին: Բժիշկ Վոնգի այցելության ընթացքում հետազոտվեց 20 երեխա: Նրանցից չորսն ընտրվեց վիրահատություն անցկացնելու համար՝ հիմք ընդունելով մի շարք կլինիկական հանգամանքեր, այդ թվում՝ երեխայի տարիքը, հիվանդության բարդության աստիճանը, երեխայի հետագա կյանքում դրական ազդեցության հեռանկարը, և այլն: 

 

Վիրահատությունները տեղի ունեցան Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղակայցված  ՄԿԿԳԿ վիրահատարանում՝: Բժիշկ Վոնգին առցանց միացավ նաև Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի աչքի կենտրոնի տնօրեն, ամերիկյան կողմից ՀԱՆ-ի ՄԿԿԳԿ ծրագրի ղեկավար, բժշիկ Թոմաս Լին, ով կիրառելով վիրահատությունների առցանց մոնիթորինգի նորարարական մեթոդ, կարողացավ Լոս Անջելեսից առցանց հետևել իրականացվող վիրահատություներին և քննարկել դրանք վիրահատարանում գտնվող գործընկերների հետ:

 

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

ՀԻՄՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ ԾՐԱԳԻՐ
ՄԿԿ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ
ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԱՆՁՆԱԿԱԶՄ

Առաջին դեպքը չորս ամսական աղջիկ երեխա էր, ով 13 շաբաթ վաղաժամկետ էր ծնվել: Երեխան ուներ ԱՌ հետևանքով առաջացած ցանցաթաղանթի չափազանց բարդ շերտազատում, ինչի պատճառով կուրությունը գրեթե անխուսափելի էր: Բժիշկ Վոնգը և ՀԱՆ-ի վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանն իրականացրեցին շուրջ չորս ժամ տևողությամբ վիրահատություն՝ օգտագործելով գերժամանակակից  Lumera վիրահատական մանրադիտակը: Վնասված թաղանթները նրբորեն հեռացվեցին գերստույգ միկո-մանիպուլյացիոն եղանակով:  

 

Երեխաներից մնացած երեքը (5 ամսական, 7 ամսական և 5 տարեկան) ունեին ցանցաթաղանթի և ոսպնայկի տարբեր խնդիրներ, որոնք նույնպես համապատասխան վիրահատական միջամտության ենթարկվեցին:

 

Ապրիլի 29-ին «Նոյան Տապան» տեղեկատվական կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ իրականացված վիրահատությունների շուրջ մեկնաբանություններ և դրվագներ ներկայացրեցին բժիշկ Չեն Վոնգը, բժիշկ Ռոջեր Օհանեսյանը (ՀԱՆ Նախագահ), Պրոֆ. Ալեքսանդր Մալայանը (ՀՀ գլխավոր ակնաբույժ, ՀԱՆ բժշկական տնօրեն), Պրոֆ.  Ռազմիկ Աբրահամյանը (ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն) և Նունե Եղիազարյանը (ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն):

«ԱՌ և ռետինալ համշխարհային առաջատար մասնագետների ներգրավումը ծրագրում ԱՌ հիվանդության բուժումը տեղափոխում է մի հարթություն, որը շուտով հուսով ենք թույլ կտա Հայաստանը որակավորել որպես տարածաշրջանային կենտրոն: Ծրագիրը միտված է գերազանցություն ապահովել թե բուժման և թե բուժսպասարկան պարագայում: Հուսով ենք, որ հետևելով իրենց միջազգային գործընկերներին, հայ մասնագետները կշարունակեն հաջողությամբ վիրահատություններ իրականացնել Հայաստանում»,- ասաց ՀԱՆ նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

 

Բժիշկներ Թադևոս Հովհաննիսյանը և Հասմիկ Շահնազարյանը ՀԱՆ-ի կողմից լիազորված վիրավույժներն են, ովքեր կվիրահատեն Հայաստանում և տարածաշրջանի այլ երկրներում ԱՌ և այլ հարակից հիվանդություններով ախտորոշված և վիրահատության կարիք ունեցող երեխաներին: 

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird