Վալերիկ Գրիգորյան, 60 տ.
Մենք հանդիպեցինք Վալերիկին Արարատում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում: Նրա երկու աչքն էլ բուժման կարիք ուներ` մեկում կատարակտ էր, մյուսում` լազերային միջամտության անհրաժեշտություն կար:
Բազմաթիվ հիվանդների նման, ում հետ մենք սովորաբար զրուցում ենք բուժումից առաջ և հետո, Վալերիկն առաջին հայացքից սովորական մի գյուղացի թվաց, ով առանձնապես բան չուներ պատմելու իր կյանքի մասին, ուներ ընտանիք և փոքր տնտեսություն և բացի շնորհակալական խոսքերից ուրիշ մտքեր ի վիճակի չէր արտահայտել:
Մինչդեռ մենք հետաքրքրված էինք իմանալ բուժումից հետք նրա կյանքում իրական փոփոխությունների մասին և որոշեցինք այցելել նրա տունը մոտակայքում գտվող Արմաշ գյուղում: Առավել ևս, Վալերիկն ուղղակի պահանջեց, որպեսզի մենք այցելենք նրան` հավաստիացնելով, որ մեզ ցույց տալու բան ունի:
Այն նույն պահից, երբ մենք մտանք Վալերիկի տուն մի զարմանալի փոփոխություն նկատեցինք. քչախոս և համեստ այս մարդը դարձավ անչափ հյուրընկալ և կենսուրախ տանտեր:
Վալերիկը շտապեց ցույց տալ մեզ իր այգին` հոգատարությամբ խնամված կանաչեղենով, մրգատու ծառերով և խաղողի փարթամ վազերով լի:
Այստեղ նա ասաց ամենասպասված խոսքերը,- «Այս ամենն արել եմ, երբ Ձեր բժիշկը լազերով բացեց իմ աչքը»,- պատմեց Վալերիկը: Նրա ոգևորությունը կրկնապատկվել էր կատարակտի դեմ վիրահատությունից հետո, երբ սկսել էր երկու աչքով լիարժեք տեսնել:
Ինչպես պատմեց Վալերիկը, մինչև այդ նրա կինը նրան այգի աշխատելու էր տանում թևատակերից գրկած, և նա ուղղակի չէր տեսնում թե ինչ է անում: Այգին նրա ընտանիքի միակ եկամտի աղբյուրն է, և մենք տեսանք թե որքան դժվար է այգին խնամել, հատկապես երբ գյուղում առհասարակ բացակայում է ոռոգման համակարգը: Վալերիկն իր այգին ջրելու համար ամբողջ տարվա ընթացքում անձրևաջուր է հավաքում հնարավոր ու անհավանական բոլոր ամաններում և տարաներում:
Այգին ցույց տալուց հետո Վալերկն արագ սղոսկեց իր հավաբունը, որտեղից դուրս եկավ հավի մեծ ձվերով ծանրաբեռված ձեռքերով: Պարզվեց սա մեր ճաշն էր: Ազնվորեն կարող ենք խոսոտվանել, որ Վաելիրիկի հյուրասիրած թարմ ձվածեղի համն ամհամեմատելի էր մայրաքաղաքում նույնիսկ ամենաէլիտար ռեստորաններում փորձված ուտեստների հետ:
Վալերկի տանը մենք հանդիպեցինք նաև նրա չորս տարեկան թոռնիկին` Հասմիկ անունով մի չքնաղ էակի: Նա իր տատիկի և պապիկի հետ է ապրում, քանի որ հայրիկը ծառայում է Ղարաբաղում և կորցրել է իր մայրիկին մի քանի տարի առաջ:
Մենք ուղղակի ցնցվեցինք, երբ իմացանք թե ինչ է Հասմիկը մի անգամ ասել իր պապիկին, երբ նա գրեթե կույր էր: «Եթե ուզում ես քեզ կտամ իմ աչքը, որ լավ տեսնես»- ասել է նա:
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում