ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

​All Rights Reserved  © The Armenian EyeCare Project 

Eng
Главная
Все о Проекте
Публикации
Контакты
Հայ
Publications
Patient Stories
Contact
Eng
Մարդիկ ում օգնել ենք
Հրատարակություններ
Մարդիկ ում օգնել ենք
Հրատարակություններ
Գլխավոր
ՀԱՆ-ի մասին
Հրատարակություններ
Մարդիկ ում օգնել ենք
Հետադարձ կապ
Eng

1/6
Վիկտորիա Ասոյան, 1.5 տ.

Վիկտորիան սպասված երեխա էր ընտանիքում: Սա նրա մայրիկի, Էմմայի առաջին հղիությունն էր, իսկ նա միակ երեխան էր՝ տասը տարի մտատանջող սպասումներից ու ակնկալիքներից հետո: Հղիույթան ամբողջ ընթացքը ծանր էր՝ բազմաթիվ բարդություններով լի: Վիկտորիան ծնվեց կեսարյան հատման միջոցով:Նրա մոտ բժիշկներն Անհասության ռետիոնպաթիա (ԱՌ) հայտնաբերեցին: Բացի այդ նա թոքերի խնդիրներ ուներ:

 

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

ՀԻՄՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ ԾՐԱԳԻՐ
ՄԿԿ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ
ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԱՆՁՆԱԿԱԶՄ

Մենք հանդիպեցինք Վիկտորիայի հայրիկին, Ռոբերտին, ում խնդրեցինք ներկայացնել նրա և տիկնոջ ապրումները երեխայի ծննդյան պահին,- «Վիկտորիան մեր առաջնեկ է: Ամուսնանալուց անմիջապես հետո մենք շատ էինք ուզում երեխա ունենալ: Սակայն բոլոր մեր ջանքերն ապարդյուն էին: Տասը տարվա մեր սերն ու հավատն օգնեցին մեզ պահպանել մեր ընտանիքը և հուսալ որ մեկ օր անպայման երեխա կունենանք: Վերջապես, բազմաթիվ խորհրդատվություններից և բուժումներից հետո Էմման հղիացավ: Մի շարք հանգամանքներով պայմանավորված` մեր երեխան վաղահաս ծնվեց: Նա շատ թույլ էր: Սա իսկապես բարդ ժամանակաշրջան էր Էմմայի և մեր դստեր համար: Մենք նրան Վիկտորիա անվանցինք՝ բոլոր բարդություններն ու հիվանդությունները հաջողությամբ հաղթահարելու համար», ասաց Ռոբերտը:

​

Վիկտորիայի ակնային հետազոտությունը անցկացրեց բժիշկ Նունե Երկանյանը, իսկ լազերային միջամտությունը՝ բժիշկ Թադևոս Հովհաննիսյանը: Վիկտորիայի երկու աչքերը վիրատավեցինª կանխելով ցանցաթաղանթի հետագա շերտազատումը և կուրությունը:



 

Մենք Վիկտորիայի հայրիկին խնդրեցինք նաև ներկայացնել երեխայի ախտորոշման և բուժման ընթացքում կուտակված տպավորությունները: ՙՎերակենդանացման բաժանմունքի աշխատակիցը մեզ տեղեկացրեց երեխայի խնդրի մասին: Ասաց, որ նրա մոտ ակնային զննումների ժամանակ ԱՌ է հայտնաբերվել և վիրահատություն է անհրաժեշտ:  Ճիշտն ասած գիտեի, որ նմանատիպ զննումներ են իրականացվում տեղում: Երեխան արդեն բաժանմունքում էր, երբ Ձեր կազմակերպության բժշկական խումբը այցելեց այստեղ: Վիկտորիան շատ փոքր էր և պետք է մեծանար, որպեզի նրան էլ հետազոտեին: Քանի որ երեխային հաճախ էի այցելում, ապա հնարավորություն ունեի պարբերաբար հանդիպելու արդեն բուժում ստացող այլ նորածինների ծնողներին: Դրական կարծիքները և արդյունքերը տեսնելով՝ ես հեշտությամբ համաձայնեցի Վիկտորիայի վիրահատությանը»:



Որոշ ժամանակ անց Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում մենք կրկին անգամ հանդիպեցինք Ասոյաների ընտանիքին՝ հերթական պլանային  ակնային զննումների ժամանակ: Վիկտորիան արդեն նորմային համապատասխան քաշ էր հավաքել և իրեն շատ լավ էր զգում: Ի պատասխան մեր հարցումներին, Ռոբերտ ասաց,-«Հիմա, երբ արդեն տեսնում եմ հաջող արդյունքը, միայն կարող եմ ասել, որ իմ երեխայի հետ բարձրակարգ մասնագետներ են աշխատել:  Խոսքեր չունեմ Ձեր կազմակերպությանն իմ շնորհակալությունը հայտնելու համար»:

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird