ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի աշխատանքները ՀՀ մարզերում
Արմավիրի մարզով ավարտվեց Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2012 թ. ծրագիրը, որի նպատակն էր ՀՀ մարզերի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի 2011 - 2012 թթ. համատեղ ծրագերի արդյունքում Հայաստանի վեց մարզերում` Արագածոտնում, Շիրակում, Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում և Արմավիրում անվճար բժշկական ծառայություններից օգնվել են 23,364 մեծահասակներ և 5,783 երեխաներ: Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտություն են անցել 3,055 բնակիչներ, որոնցից 1,900-ն ստացել են անվճար վիրահատություններ և լազերային բուժումներ: Դուրս է գրվել 10,939 ակնոց:
ՀՀ մարզերի 36 դպրոցներում 1,944 երեխաներ մասնակցել են աչքի խնամքի հանրակրթական դասընթացների:
ՀԱՆ-ին հաճելի է արձանագրել, որ համագործակցության արդյունքները զգալի կերպով գերազանցել են նախանշված թիրախները:
Ընդհանուր առմամբ 2011 - 2012 թթ. ՀԱՆ-ի աշխատանքներին Orange Հիմնադրամի ֆինանսական մասնակցությունը կազմել է 37,719,460 ՀՀ դրամ:
Ըստ ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի,- «Գրանցված արդյունքները փաստում են , որ ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի համագործակցությունը զգալի նշանակություն է ձեռքբերում ՀՀ բնակչության ակնային առողջության պահպանման գործում: Մենք շատ կարևորում ենք Orange Հիմնադրամի հետ համագործակցությունը, քանի որ այն մեզ համար ավելի լայնածավալ գործունեության հնարավորություն է ստեղծում: Սա ակցիա չէ, այլ երկրի բնակչությանը որակյալ ակնաբուժական ծառայություններ մատուցելու կարևոր մի նախաձեռնություն: Շնորհակալություն ենք հայտնում Orange Հիմնադրամին բազմահազար մարդկաց անունից և հուսով ենք, որ Հիմնադրամի հետ մեր համագործակցությունը կշարունակվի նաև հաջորդ տարիներին»:
Նոյեմբերի 21-ին Վաղարշապատ այցելեց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը, ով ներկա եղավ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվող ակնային զննումներին և վիրահատություններին:
«Արմավիրը վեցերորդ մարզն է, որ մենք այցելում ենք Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին: Միասին մենք կարողացանք օգնել շատ մարդկանց. վերադարձնել աչքի լույսը: Որպես պատասխանատու ընկերություն, որը ներառված է երկրի տնտեսական, ինչպես նաև հասարակական և մշակութային կյանքում` մենք երջանիկ ենք նշել, որ մեր համագործակցությունը շարունակվելու է այլ մարզերում, քանի որ գիտակցում ենք, որ իրական փոփոխություն ենք բերում մարդկանց կյանքում»,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում