top of page
ՀԱՆ-ը համագործակցում է սիրիահայ բժշկի հետ
Բազմաթիվ կրթված հայեր տեղափոխվեցին Հայաստան Սիրայից այնտեղ անցյալ տարի սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով: Նրանցից շատերի համար Հայաստանն այն երկիրն է, որտեղ նրանք իրենց ապահով և պաշտպանված են զգում: Հայաստանցիներն իրենց հեթին օգնելու պատրաստակամությամբ են ընդունում իրենց հայրենակիցներին:
ՀԱՆ-ը ծանոթացավ բժիշկ Կարապետ Հաճենլեյանի հետ գործընկեր կազմակերպություն-ներից մեկի օգնությամբ: Բժիշկ Հաճենլեյանը սեփական կլինիկա է ունեցել Հալեպում և ղեկավարել է Սիրիայի մայրաքաղաքի խոշորագույն հիվանդանոցներից մեկը: Ողբերգական իրադարձությունները ստիպել են նրան ընտանիքի հետ մեկնել ամեն ինչ թողնելով Սիրիայում:
«Մենք ութ ամիս ապրեցինք Բեյրութում և Հայաստան տեղափոխվեցինք մեկ ամիս առաջ: Ես ինձ բավականին հաջողակ եմ զգում, որ այստեղ գալուց մեկ շաբաթ անց ինձ հաջողվեց աշխատանքի անցնել: ՀԱՆ-ը բացառիկ նախաձեռնություն է և ես շատ ուրախ եմ աշխատել այստեղ»,- ասաց բժիշկ Հաճենլեյանը:
ՀԱՆ-ն իր հերթին ուրախ է իր աշխատանքներում ներգրավել այնպիսի բարձրակարգ մասնագետի ինչպես բժիշկ Հաճենլեյանն է: Նա մասնակցում է ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքներին:
IMG_8932.jpg
IMG_8911.jpg
IMG_8901.jpg
IMG_8932.jpg
1/6
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում
bottom of page